«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` դեկտեմբերի 4-ին, հրապարակվեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանի մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո էլ Լամբարյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն, դատարանը հորդորեց սպասել մինչեւ բոլորի մեղադրանքների եզրափակիչ մասերը հրապարակվեն: Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը արձագանքեց. «Փաստորեն, արձանագրենք, որ Դուք էլ եք ընդունում, որ մեղադրանքները սուտ են»:









































