ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, որ պատրաստվում է բավարարել Իսրայելի խնդրանքը՝ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ։
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի խոսքով՝ Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է բացասաբար ազդել Մերձավոր Արևելքում կարգուկանոնի վերականգնման ԱՄՆ-ի պլանների վրա։ Այս մասին դիվանագետը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում։
«Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց է, որին պետք է մոտենալ շատ զգուշորեն՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի դարավոր ազգային ինքնությունը»,-ընդգծել է Շուքրին։
Կահիրեն հիշեցրել է այն մասին, որ որոշ ընդունված որոշումներ կարող են խորացնել լարված իրավիճակը տարածաշրջանում, քանի որ Երուսաղեմը հանդիսանում է կարևոր օղակ պաղեստինս-իսրայելական հակամատությունում։








































