Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը հպարտանում է ոչ միայն իր Amazon.com ընկերությամբ, այլև իր տիկնոջով. Մաքենզիի հետ նրանք արդեն 24 տարի միասին են: Նրանք ծանոթացել են 1993թ., երբ աշխատում էին նույն գործակալությունում: Առաջինը Մաքենզին է նախաձեռնություն ցուցաբերել և ընթրիքի հրավիրել Ջեֆին: Վեց ամիս անց նրանք ամուսնացել են: 1994թ. զույգը տեղափոխվեց Սիեթլ և հիմնեց Amazon ընկերությունը, Մաքենզին դարձավ ընկերության առաջին աշխատակիցը և հաշվապահը: Այսօր արդեն ընկերության մաքուր շահույթը կազմում է տարեկան 2,3 մրդ դոլար, իսկ բեզոսների ընտանեկան կարողությունը կազմում է ավելի քան 100 մլրդ դոլար:
Քչերը, սակայն, գիտեն, որ Մաքենզին հետաքրքրված է գրականությամբ: Նրան դեռ մանկուց գրավել է գրականությունը. իր առաջին ձեռագրի գիրքը նա գրել է 6 տարեկանում. գիրքը բաղկացած էր 142 էջից:
Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Փրիսթոնի համալսարան, գրականություն և գրողական վարպետություն ուսումնասիրել Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնի կուրսում: Իր կենսակերպը ապահովելու համար նա ստիպված է եղել տարբեր աշխատանքներ կատարել՝ լվացարարուհի, մատուցողուհի, վաճառողուհի, գանձապահ, եղել է նար Թոնի Մորիսոնի ընթերական: Համալսարանն ավատելուց հետո նա ստիպված է եղել աշխատել գործակալությունում, որպեսզի մարի ուսման համար գոյացած պարտքերը: Այդտեղ էլ հենց ծանոթացել ապագա ամուսնու հետ, որը հիշում է, թե ինչպես էր կինը ժամերով փակվում լոգասենյակում և գրում իր առաջին վեպը: Տասը տարի անց նա հրապարակում է իր առաջին վեպը՝ The Testing of Luther Albright-ը:
Մի քանի տարի անց Մաքենզին սկսել է աշխատել իր երկրորդ վեպի վրա, որը ամուսնուն ցույց է տվել միայն ավարտելուց հետո: Վեպը հրատարակվել է 2013թ.: «Ինչն եմ սիրում գրականության մեջ ամենից ավելի՝ գրողի երևակայության և ընթերցողի անձնական փորձի միջև կապը»,- ասել է Մաքենզին: Բացի գրող լինելուց՝ նա զբաղվում է նաև բարեգործությամբ:













































