Իրանի մայրաքաղաք Թեհրանում պատերից հանել են հակաամերիկյան պաստառները, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ այդ պաստառները պարունակել են կարգախոսներ, որոնք այս կամ այն կերպ պարունակել են վիրավորանք ԱՄՆ ու դաշնակիցների նկատմամբ:
Ենթադրվում է, որ տվյալ պաստառների հանումը հերթական քայլն է երկկողմանի հարաբերությունների հաստատման ու իրանական միջուկային ծրագրի հարցի լուծման ուղղությամբ: