Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների որոշմամբ մեկնարկում են խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց այն երեք կարևոր նպատակները, որ ունի այսօրվա միջոցառումը: Նրա խոսքով՝ առաջին նպատակն է հանրության իրազեկումը՝ կապված այս կարևոր համաձայնագրի հետ: «Այս համաձայնագրի նպատակն է բարելավել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն դարձնելով ավելի բարեկեցիկ»,- ասաց նա:
Երկրորդ նպատակը հասարակական ներառումն է. «Համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար կարևոր է նաև ապահովել հասարակական հնարավորինս լայն ներառումը այս գործընթացում»:
Երրորդ կարևոր նպատակը խորհրդարանական է. «Այս միջոցառումը կարելի է համարել նաև խորհրդարանական վերահսկողության մեկնարկ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































