Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Ռուսաստանն է մեր փրկիչը» ձևակերպումն այլևս նախկինի ակտուալությունը չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

– Պարոն Խառատյան, Բրյուսելում նոյեմբերի 24-ին անցկացված ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ կտա այս պայմանագիրը Հայաստանին։

Շատ կարևոր եմ համարում փաստաթղթի ստորագրումը։ Այս փաստաթղթով կապահովվի շարունակական ինտեգրացիան Եվրամիությանը։ Իհարկե վիզայի ազատականացման հետ կապված սա ևս մեծ դերակատարություն ունի։ Չմոռանանք նաև այն 20 կետից բաղկացած գործընթացները, որ պետք է հետևեն սրան՝ Հայաստանի կառավարության կողմից իրականացվելիք բարեփոխումների տեսանկյունից չափազանց կարևոր են։ Սա նաև հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակությանը որոշակի ճնշումներ բանեցնել կառավարության վրա այդ բարեփոխումներն իրականացնելու տեսանկյունից։

Մենք չունենք ազատ առևտրի գոտու հատվածը, համաձայնագրի քաղաքական մասն ենք ստորագրել, և այդ առումով, իհարկե, որոշակի տարբերություններ կլինեն Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ համամետած։

– Այս օրերին նաև պեսիմիստական գնահատականներ են հնչում՝ առ այն, որ փաստաթուղթը մեծ կարևորություն չունի և ընդամենը թարմացվել է 1999 թվականին ուժի մեջ մտած փաստաթուղթը։ Այդուհանդերձ, կարո՞ղ ենք ասել, որ այս համաձայնագրի ստորագրումով Հայաստանը շատ ավելի մոտեցավ Եվրոպային։

Բնականաբար, սա այլ փաստաթուղթ է։ Սրա առկայությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով ու հայկական կողմով։ Ուկրաինական ճգնաժամի և թերևս Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների ճգնաժամային լինելու արդյունքում է, որ Եվրամիությունը վերանայեց իր «ամեն ինչ կամ ոչինչ մոտեցումը»։ Նաև Հայաստանի օրինակով նախադեպ ստեղծվեց, որ ԱլԳ անդամ պետությունների հետ նույն սկզբունքով ու տրամաբանությամբ պետք է բանակցվեն փաստաթղթերը։ Այս առումով սա շատ կարևոր է ավելի լայն հարաբերությունների տեսանկյունից՝ հենց «ԵՄ-Ռուսաստան», «ԵՄ-Արևելյան գործընկերության երկրներ» հարաբերությունների տեսանկյունից։

– Ինչո՞ւ այս անգամ փաստաթղթի ստորագրումը հնարավոր դարձավ։ Արդյո՞ք պատճառներից մեկն այն է, որ այս համաձայնագիը ոչ մի կերպ չի հակասում մեր՝ ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններին։ Անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը շատ բարյացակամ գտնվեց, ասաց՝ ինքնիշխան Հայաստանը ցանկացած միավորման մաս կարող է կազմել։ Ինչո՞ւ հանկարած այսքան «բարիացան»։

Սա մի շարք գործոնների համակցություն է։ Այս համաձայնագրի ստորագրման գործըթնացն այս անգամ հնարավորինս բաց է ընթացել։ Թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանը այս գործըթնացը համաձայնեցրել են այլ գործընկերների հետ, որպեսզի «սյուրպրիզներ» չլինեն։ Բայց նաև խնդիրն այն է, որ որոշ իմաստով փոխվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները և դրանց դիրքերը։ Կարծես թե, Քառօրյա պարերազմը, Ադրբեջանին վաճառվող զենքը բավականին ազդել են այդ հարաբերությունների որակի վրա. եթե այդպես է, ուրեմն մենք էլ մեր սուվերեն հարաբերությունները կառուցելու ավելի լայն հնարավորություն պետք է ունենանք։

Բայց նաև պետք է դիտարկենք այն փաստը, որ սա տնտեսական իմաստով լայն հնարավորություններ չի ունենալու և քաղաքական գործընթաց է ենթադրում, բայց, այնուամենայնիվ, Եվրամիությունը որոշակի ներդրումներ է անելու Հայաստանում։ Կարծում եմ՝ Ռուսաստանն ինքնին դեմ չէ, որ ԵՄ-ն ևս այստեղ ներդրումներ իրականացնի։

Բացի այդ՝ մի քանի տարի անց հնարավոր կլինի վիզային ռեժիմի ազատականացում։ Այլ հարց է, թե դա որքան կտևի՝ Վրաստանի, Մոլդովայի դեպքում դա տևեց 1․5-2 տարի, պետք է տեսնենք՝ մեզ մոտ ինչքան կտևի, դա որոշակի պարտավորությունների իրականացման գործըթնաց է ենթադրում։ Իհարկե ԵՄ անդամ պետությունների խորհրդարանները, Եվրախորհրդարանը պետք է վավերացնեն։ Եվ հետագայում մեր քաղաքացիներին դեպի Եվրոպա ազատ ելումուտի հնարավորություն կտրվի, այսինքն՝ մեր տեղաշարժերը որոշակիորեն կդիվերսիֆիկացվեն՝ կլինի ոչ այնքան դեպի Ռուսաստան, այլ Շենգենյան տարածքի երկրներ։

– Ամեն անգամ, երբ Հայաստանը հայացք է գցում դեպի Եվրոպա և քայլ անում դեպի ԵՄ, ռուսական պրոպագանդան ակտիվանում է ուկրաինական և վրացական օրինակներով․ տեսեք՝ ինչ եղավ Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ։ Հիշեցնում են՝ դուք էլ չլուծված հակամարտություն ունեք, և եթե այդպես շարունակեք՝ Ղարաբաղն ու հարակից շրջանները կկորցնեք։ Ինչպե՞ս ազատվել այս պրոպագանդայից և թույլ չտալ, որ նման վախերը խոչընդոտեն մեր երկրի զարգացմանը։

– Մենք պաշտոնական մակարդակով Ռուսաստանից դեռևս բացասական արձագանքներ չենք լսում, բայց ռուսաստանյան մեդիա տիրույթում կան որոշ հաղորդումներ, որոնք արդեն իսկ խոսում են այն մասին, թե այդ ինչպես կարող է մեր ռազմավարական գործընկերն այդպիսի որոշում կայացնել։ Այո՛, մինչ այս ակիտիվ էր այն մոտեցումը, որ Եվրամիության հետ հետագա հարաբերությունների խորացումը ենթադրում է որոշակի կորուստներ։

Փաստացի արձանագրվում է, որ այնքան էլ այդպես չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ՝ նաև հակառակ դեպքում՝ կորուստների գնով չէ, որ նույն Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան (գուցե Ուկրաինայի օրինակը մի քիչ տարբեր է), բայց դրանք նախապայման չեն եղել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Վաղ թե ուշ, նույն Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան Ռուսաստանի հետ հարաբերությունները վերահաստատելու խնդիր պետք է ունենան, այդ բաց կետերը մի օր պետք է լուծվեն։ Ինչ-որ իմաստով, այո՛, հաստատվում է, որ միանշակ չէ տարածք կորցնելու և Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու տեսակետը, ինչը դրական և ողջունելի է։ Միայն տարածք կորցնելու խնդիր չէ, հակամարտությունները կարգավորելու խնդիր է, որտեղ Եվրամիությունը շահառու է։

– Իսկ Վրաստանի պարագայում հասարակական ընկալման տեսանկյունից արդարացվա՞ծ է եվրաասոցացումը։

– Ես կարող եմ հենվել այն հետազոտությունների վրա, որ արվել են։ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը շարունակում է կողմ մնալ Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչը չի նշանակում, որ պակաս է այն մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդիր են դնում։ Բայց մեծամասնությունն այնուամենայնիվ՝ 70 տոկոսից ավելին, շարունակում է հավանություն տալ Արևմուտքի և մասնավորապես՝ Եվրամիության հետ Վրաստանի շարունակական ինտեգրմանը։

– Իսկ Հայաստանի պարագայո՞ւմ, կարծում եք՝ իրավիճակը փոխվե՞լ է, ինչքանով են դրան նպաստել Պերմյակովի ոճրագործությունը, Ապրիլյան պատերազմը, երբ հատկապես ցցուն դարձավ ռուսական զենքի Բաքվին վաճառելու վտանգները։

Կարծում եմ, որ Հայաստանում տարբեր գործընթացների արդյունքում Ռուսաստանի հետ հարաբերություններում պրագմատիկ մոտեցում է ցուցաբերվում, ինչը շատ կարևոր ու դրական է։ Այսինքն՝ «Ռուսաստանն է մեր փրկիչը» ձևակերպումն այն ակտուալությունը չունի, ինչ կար նախկինում։ Բայց նաև նշեմ, որ եթե Վրաստանում Ասոցացման համաձայնագրի ստորագրումից կամ վիզաների ազատականացումից հետո Թբիլիսիի փողոցները հեղեղված էին ԵՄ-ի դրոշներով, ապա, օրինակ, Հայաստանում առանձնակի ոգևորություն չկար։ Սա խոսում է այն մասին, որ մենք գուցե այս ամենին կոլեկտիվ ընկալման տեսակյունից ավելի պրակտիկ ենք դիտարկում։ Դիտարկում ենք սա ոչ թե մեզ տրվող առավելություն, այլ՝ հարաբերություններ կառուցելու հերթական փուլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում