Թուրքմենստանն առաջարկում է հատուկ մարմին ստեղծել՝ ՄԱԿ-ի Էներգետիկ խորհուրդ և ՄԱԿ-ին կից փորձագիտական խումբ էներգոանվտանգության հարցերով: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի Աշխաբադում Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի 28-րդ նիստի ժամանակ ասել է Թուրքմենստանի փոխվարչապետ Մաքսաթ Բաբաևը:
«Ներկայումս համաշխարհային տնտեսության էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակը թելադրում է էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի Կոնվենցիայի մշակման և ընդունման անհրաժեշտություն»,- ասել է Բաբաևը:
Թուրքմենստանի համար էնեգետիկ անվտանգության ապահովման ռազմավարական առաջանայնություն է տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը, ինչը կարող է ապահովել էներգառեսուրսների փոխադրումը միջազգային շուկաներ բազմատեսակ խողովակաշարի համակարգի ճյուղավորված ցանցի ստեղծման հաշվին:
«Այդ ռազմավարական ուղղության իրականացումը ենթադրում է էներգետիկ համագործակցության համալիր զարգացում ոչ միայն էներգակիրներ մատակարարող երկրների, նրանց տրանզիտերների և սպառողների, այլև հետաքրքրված կողմերի և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Էներգետիկ խարտիայի միջև»,- նշել է Բաբաևը: