«Սասնա ծռեր-1»-ի գործով նիստի ընթացքում Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով հետևյալ հարցը. ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է մարդկանց ապստամբելու իրավունքը, բայց Քր.օր.-ի 8-րդ գլխում, որտեղ նշված են քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը, ապստամբողների վերաբերյալ ոչինչ չկա, հետևաբար Քր.օր.-ի և Սահմանադրության միջև կա անհամապատասխանություն:
Միջնորդության քննության ընթացքում նիստը թեժացավ, կատարվեցին հայտարարություններ:
Ըստ Գագիկ Եղիազարյանի՝ Հայաստանն այսօր այնքան թշվառ վիճակում է, որ կարող է համեմատվել աֆրիկյան որոշ երկրների հետ: «Ով կփորձի դատապարտել ժողովրդի ապստամբության իրավունքը, նա կարժանանա Թալեաթի ճակատագրին: Այս անգամ ցեղասպանություն թույլ չենք տա: Այս անգամ հայ ժողովուրդը ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարի Թալեաթին…ուշքի՜ եկեք՝ թալեաթներ»,-շարունակեց Գագիկ Եղիազարյանը:







































