Wednesday, 01 07 2026
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները

Քաղաքաշինության պետական կոմիտեում ներկայացվել են Տավուշի մարզի տարածական պլանավորման նախագծերը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են «Հայնախագիծ» ԲԲԸ մասնագետները և քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ և համակարգմամբ ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը, մասնավորաբար` Տավուշ-2, Տավուշ-3, Տավուշ-4 և Տավուշ-6 չափաբաժիններով նախատեսված նախագծերը:

Նախագծերի հեղինակները մանրամասն ներկայացրել են իրականացված աշխատանքը՝ կատարված փոփոխություններով և ելակետային ճշգրտումներով՝ Տավուշի մարզի գյուղական և քաղաքային համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, տարածքի հեռանկարային զարգացման հատակագծերը,  ճանապարհատրանսպորտային,  արտադրական, պաշտպանական, անվտանգության ենթակառուցվածքների հենակետային հատակագծերը, առաջարկվող լուծումները և ներդրումային ծրագրերը՝ խնդրո առարկա համայնքներում գյուղատնտեսության և արդյունաբերության, բնակչության զբաղվածության խնդիրների լուծման, ինչպես նաև՝ կրթամշակութային,  մարզաառողջարանային և զբոսաշրջային ուղղությունների զարգացման համատեքստում:

Ամփոփելով ծավալված քննարկումը, Կոմիտեի ղեկավարն անդրադարձել է կատարված բազմաշերտ և համակողմանի աշխատանքներին, նշելով, որ այն ստատեգիական նշանակություն ունի և շատ կարևոր է նաև Տավուշի սահմանապահ և սահմանամերձ գյուղերի համար:

Միաժամանակ՝ աշխատանքի բնույթը նկատի առնելով, Ն. Սարգսյանն առաջարկել է դրանց հեղինակներին՝ առաջիկայում գրավոր ներկայացնել նախագծերում ներառված առաջարկությունները՝ շահագրգիռ և ճյուղային գերատեսչությունների հետ քննարկումներ անցկացնելու, ապա նաև՝ նախագծերն ու առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում