Սպիտակ տան սուրբծննդյան զարդարանքները համացանցի օգտատերերին թվացել են ավելի շուտ վախեցնող, քան գեղեցիկ: Սպիտակ տան զարդարանքի լուսանկարը հայտնվել է Մելանյա Թրամփի մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշեմի թվիթերյան էջում:
«Տոները քթի տակ են: Հենց հիմա առաջին տիկինը զբաղվում է վերջին պատրաստություններով»,- գրել է Գրիշեմը:

Մեկնաբանողները շփոթված նկատել են, որ դեկորացիաները բոլորովին կենսուրախ տեսք չունեն: «Մի՞թե սուրբծննդյան զարդարանքները պետք է անորոշ անհանգստության և սարսափի զգացում ներշնչեն»,-գրել է amanda hugandkiss օգտատերը:

Օգտատեր Ջոել Թայլերը Սպիտակ տան մթնոլորտը համեմատել է Թիմ Բերթոնի «Մղձավանջ Սուրբ ծնունդից առաջ» մուլտֆիլմի հետ:

Այլ օգտատերերի ևս զադարանքը սարսափ-ֆիլմեր է հիշեցրել:




Ավելի ուշ պարզվել է, որ ցերեկային լույսի ներքո զարդարանքներն այդքան վախեցնող չեն:









































