Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Առկա բացերը կարգավորելու համար փորձում ենք անցնել ընդհանուր կրթական ծրագրի. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարելավելու և առկա բացերն ու խնդիրները լուծելու անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նախարարն ընդգծեց, որ այս պահին կրթության ոլորտը կարգավորող տարբեր օրենքների միջև առկա հակասությունների պատճառով առաջացել են բացեր և խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Մենք ամենասկզբում ընդունեցինք «Կրթության մասին» օրենքը, որը հնարավորություն էր տալիս կրթությունը դիտարկել մեկ համակարգի մեջ: Սակայն այնուհետև ընդունվեցին «Հանրակրթության մասին», «Միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները, որոնք, առանձին-առանձին լուծումներ տալով տարբեր հարցերի, առաջացրին խնդիրներ, երբ մենք չենք կարողանում ներքին օրենսդրական հակասությունների պատճառով սահուն անցումներ կատարել որակավորման մի աստիճանից մյուսին»,-  նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առկա բացերը կարգավորելու համար փորձում են անցնել ընդհանուր կրթական ծրագրի, որպեսզի ՀՀ-ում կրթությունը դիտարկվի մեկ ընդհանուր համակարգի մեջ: «Մենք հիմա փորձում ենք աշխատել սահուն անցումների վրա որակավորման մի աստիճանից մյուսին: Աշխարհում վաղուց միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը դիտարկում են մեկ ամբողջության մեջ և փորձում են ճկուն մեխանիզմներ առաջարկել»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Նախարարը կարևորում է հանրակրթական կրթությունից միջին մասնագիտական կրթություն անցումը ճիշտ կազմակերպելը: Նա ընդգծեց, որ տարբեր երկրներում այդ անցումը տարբեր եղանակներով է լինում՝ նշելով, որ Հայաստանում ընտրված է մոդել, որը անհատին հնարավորություն է տալիս մինչև 16 տարեկան ազատ ստանալ հանրակրթական կրթությունը, իսկ դրանից հետո ոչ թե նրան ինչ-որ բան է պարտադրում կամ նրա փոխարեն որոշում, այլ նրա առաջ բացում է միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները: Լևոն Մկրտչյանը նկատեց, որ կան երկրներ, որտեղ, օրինակ, 6-րդ դասարանից պետությունը երեխաներին ստիպում է ընտրել միջին մասնագիտական կրթության այս կամ այն ուղղությունը, ինչն այնքան էլ ճիշտ տարբերակ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում