ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ խորհրդարանական որևէ ուժ Ելքի այս նախաձեռնության ետևում չկա:
Վերջին երեք խնդրանքս Ելքի գործընկերներիս… տեղից արձագանքողներին ասեմ՝ խոսքը ձեր մասին չէ՝ կմեծանաք, ձեր փայ կասկածելը իմ ասածների մասով, կասեք… Ուրեմն, խնդրանք 1-ին՝ եթե չեք կարողանում օգնել, ապա մի վնասեք, 2-րդ՝ ՀՀ-ն մի դարձրեք աշխարհաքաղաքական ռազմական թատերաբեմ, 3-րդ՝ շարունակենք աշխատել միասին, քանի որ դա մեզ մոտ ստացվում է