Wednesday, 01 07 2026
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել է գործարար համաժողով, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին՝ նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ երկուստեք համագործակցության շրջանակում տնտեսական բաղադրիչի առանձնակի կարևորումն իսկապես ուրախալի փաստ է:

«Վերջին տարիներին նկատվում է Երևանի նկատմամբ օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների աճ, ինչն, անշուշտ, ուրախալի է: Քաջատեղյակ եք, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում, և մենք ունենք կյանքի կոչված բազմաթիվ ծրագրեր: Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկներ», – նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքային տնտեսության առանցքային մի շարք ոլորտների և ուղղությունների, որոնց թվում են ճանապարհատրանսպորտային ցանցը, զբոսաշրջությունը, բնակելի և հասարակական շենքերը, վերելակային տնտեսությունը, արտաքին լուսավորությունը, աղբի վերամշակումը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու քաղաքային միջավայրը:

«Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Ըստ այդմ, համապատասխան հայեցակարգ և ռազմավարություն մշակելու նպատակով իմ որոշմամբ ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրաստ է տնտեսական փոխգործակցության, փորձի փոխանակման և միջազգային առաջատար փորձի կիրառման նպատակով համապատասխան մասնագետներին ընդունելու և համատեղ քննարկումներ կազմակերպելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր Երևանում ներդրումային ծրագիր իրականացնելու ցանկություն կհայտնեն։

Ելույթի վերջում Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար և համաժողովի աշխատանքներին մաղթել հաջող և արդյունավետ ընթացք:

Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել են կլոր սեղան-քննարկումները, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունն ու Երևանի քաղաքապետարանի ներդրումային փաթեթները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում