Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Գլխավոր դատախազը բնակարանային գողությունների կանխման հարցով առաջարկներ է արել Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ) հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատավարական ղեկավարման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանացել արձանագրված դեպքերի կրիմինոլոգիական վերլուծության արդյունքներով այդ հանցատեսակի կանխարգելման խնդիրների բացահայտումը, այդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ: Մարզերում նման հանցագործությունների մեծ մասը կատարվել է առանձնատներից:

45%-ից ավելի դեպքերում, բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունները կատարվել են գիշերային ժամերին՝ 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վերլուծության արդյունքները նաև ցույց են տվել, որ առավել գերակշիռ մաս են կազմում այն բազմաբնակարան շենքերի բնակարաններ ապօրինի մուտք գործելով կատարված գողությունները, որոնց մուտքի դռները բացակայել են կամ հնամաշ են,  հագեցած չեն ժամանակակից, կոդավորվող փականով, շքամուտքերում բացակայում է լուսավորությունը, գերակշիռ դեպքերում՝ նաև տեսաձայնագրող սարքերը: Մինչդեռ, շքամուտքի դուռը կոդավորված փականով համալրելը բազմաբնակարան շենք անձի ֆիզիկական ներթափանցումը կանխելու երաշխիք է, իսկ տեսաձայնագրող սարքի և լուսավորության առկայությունը կարող է էապես կանխարգելիչ նշանակություն ունենալ բազմաբնակարան շենքի բնակարաններից գողություն կատարելու համար, ինչպես նաև նպաստել գողությունից հետո հանցագործությունն արագ  բացահայտելուն:

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Երևանի քաղաքապետին առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել Երևանի վարչական տարածքում, մարզային բնակավայրերում գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության վերոնշյալ միջոցներով կահավորելու հարցը և այդ ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

ՀՀ ոստիկանապետին հասցեագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունների, այդ թվում պարեկապահակային ծառայության աշխատանքների ինտենսիվությունը՝ կապված բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայր հանդիսացող ամառանոցային տարածքները, ինչպես նաև բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հետ:

Բացի դրանից՝ առաջարկվել է գնահատել օպերատիվ-փնտրողական և նախնական օպերատիվ ստուգման աշխատանքների փաստացի իրականացման իրական վիճակը, այդ աշխատանքների իրականացման մեթոդիկան ու տակտիկան և գտնել դրանց արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում