Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Ռուսական արշավանք ընդդեմ Հայաստանի եվրոպական ապագայի

Երեկ Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակված «Ժամանակը ցույց կտա» հաղորդումը սովետական ագրեսիվ քարոզչության տիպիկ դրսևորում էր: Սառը պատերազմի ժանրով պատրաստված հաղորդման թիրախը Արևելյան գործընկերությունն էր և հատկապես` Հայաստանը, որը երեկ Շրջանակային համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Հայաստանը ներկայացվում էր որպես թշնամական երկիր, քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն բացահայտորեն պաշտպանում էր Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը հենց այն փիլիսոփայությամբ, որ դա արվում է «թշնամական» Հայաստանի դեմ:

Վստահ ենք, կասկած չունենք, որ Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ մասնավոր կարծիքները չի կարելի վերագրել Ռուսաստանին: Միանգամից արձանագրենք, որ ռուսական «Առաջին ալիքով» մասնավոր կարծիք չի հեռարձակվում` վաղուց և որևէ հարցի վերաբերյալ: Պետական քարոզչության մակարդակում Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, որովհետև Մոսկվայում, ի տարբերություն մեր քաղաքական համակարգի, ավելի համարժեք են ընկալել Հայաստանի եվրաինտեգրման նոր մակարդակի հնարավոր հետևանքը` տարածաշրջանում ռուսական ազդեցության անխուսափելի թուլացումը: Անտարակույս է նաև, որ Ռուսաստանը քարոզչությամբ չի սահմանափակվելու ու դրան հետևելու են գործողություններ, քայլեր: Գրեթե կանխատեսելի է նաև դրանց բնույթը, ուղղությունները:

Մոսկվան առաջին հերթին փորձելու է փոշիացնել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական հետևանքը, հասնել Հայաստանում իշխանության և ներքաղաքական այնպիսի կոնֆիգուրացիայի ստեղծմանը, որպեսզի թղթի վրա մնան համաձայնագրի դրույթները:

Կանխատեսելի է, որ մոտ ապագայում Մոսկվան Հայաստանում գտնելու է նոր «հաճախորդներ», որոնք հանդես են գալու երկրի «աբխազացման» դիրքերից: Ռուսաստանն անուղղակիորեն սադրանքներ է հրահրելու Արցախում` զուգահեռաբար քարոզչական ֆոն ստեղծելով, որ հայկական կորուստները Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետևանք են:

Բացարձակապես պատահական չէ, որ երեկվա հաղորդման ժամանակ լեգիտիմացվում էր Ադրբեջանին ռուսական սպառազինություն մատակարարելու փաստը: Ռուսական ճնշման մյուս ուղղությունն էներգետիկ տեռորն է, մանավանդ, որ Հայաստանի էներգետիկ համակարգն գտնվում է ռուսական տոտալ վերահսկողության տակ: Հայաստանը պետք է պատրաստ լինի ռուսական ճնշումներին և սադրանքներին` դրանց համարժեք պատասխան տալու վճռականությամբ: Իհարկե, այս հարցում հուզականությունը լավ խորհրդատու չէ, որովհետև Ռուսաստանը տարածաշրջանից որևէ տեղ չի գնալու, ավելին` մոտակա հեռանկարում ունենալու է ամենամեծ ազդեցությունը:

Մյուս կողմից` Ռուսաստանն ամենակարող չէ, և Հայաստանը կարող է ակնկալել արևմտյան աջակցություն, եթե եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում համոզվեն, որ գործ ունեն ինքնիշխան երկրի հետ, որը վարում է ինքնաբավ քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում