Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմ է դառնալու․ Փաշինյանն այցելել է «Առինջ մոլ»

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այցելել է «Առինջ մոլ», հետաքրքրվել մոլի աշխատակիցների և ՊԵԿ-ի միջև վերջերս առաջացած խնդիրների մասին:

Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել, որտեղ ասվում է.

«Ինչպես և պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առևտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին և խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորև բերված հետևությունները․

1․ Նիսյա, այսինքն՝ ապառիկ ապրանքներ տրամադրելու դեպքում ՀԴՄ խփելու պահանջը գործնական բարդություններ է առաջացնում, որովհետև վաճառողի համար հարկային պարտավորություն է առաջանում, իսկ ինքը ռեալ գումար չի ստացել։ Չենք կարող ասել՝ թող մարդիկ նիսյա առևտուր չանեն, որովհետև դա նույնն է, թե ավտոմեքենաների վաճառքի սրահին արգելես ապառիկ առևտուր անել։ Բոլորը կսնանկանան։

Չենք կարող նաև ասել՝ թող առևտուր անեն առանց ՀԴՄ խփելու, կամ առանց շրջանառությունը ցույց տալու։ Բայց եթե մեքենաների վաճառքի դեպքում ապառիկը տեղում ձևակերպվում է, և հետագա հիմնական գործող անձը մնում է բանկը, տոնավաճառներում նման մեխանիզմ չկա։ Նման մեխանիզմ հնարավոր կլինի աշխատացնել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ում գործի տրամաբանական տոկոսներով միկրովարկերի գաղափարը և դա ձևակերպվի տեղում։ և այս մասին պետք է մտածել։

2․ Հարկային օրենսդրությունը մշակելիս պետք է շատ սերտ կապի մեջ լինել պրակտիկ գործունեությամբ զբաղվող անձանց հետ։ Նրանք փորձագետներ չեն, բայց կարող են պրակտիկ գիտելիքների և փորձի բերումով այնպիսի առաջարկներ անել, որոնք ձեռնտու կլինեն և՛ պետությանը և՛ գործարարներին։

3․ Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը օֆշորային ծագում ունի և վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել։ Այս փաստերի համադրումը ստիպում է մտածել, որ ոլորտի վատագույն ավանդույթները շարունակվում են և կառավարությունը սրա կապակցությամբ պետք է հանդես գա հստակ պարզաբանումներով, քանի որ, մինչ այս հնչած պարզաբանումները բավարար չեն:

  1. 2018 թվականի հունվարի 1-ից նախատեսվող շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմներ է հարուցելու։ Հիմա շրջանառության հարկ վճարող են համարվում այն սուբյեկտները, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ 2018 թվականի հունվարի 1-ից այս շեմը դառնալու է 58 միլիոն դրամ։ Սա հարուցելու է լուրջ բարդություններ և փոքր բիզննեսին դնելու է խոցելի վիճակում։ Առաջիկայում Հարկային օրենսգրքի քննարկումների համատեքստում այս հարցին անպայման կանդրադառնանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում