Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքեր Երևանում առկա են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հաշվառված է նաև ամրացման ենթակա 4-րդ կարգի վթարային շենք:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ համապատասխան ֆոնդի առկայության պարագայում նախատեսվում է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում, սակայն ժամկետների և նոր կառուցվող շենքերի տեղակայման և կառուցման վերաբերյալ հստակ ժամանակացույց դեռևս առկա չէ:
Երևան քաղաքում առկա է 3-րդ կարգի վթարային 103 շենք Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններում: Առկա են նաև քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքեր՝ Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում՝ Արցախի 4-րդ նրբ. հ. 8, հ.10, Շիրակի փողոցի հ. 60, Ե. Կողբացու փողոցի հ. 41 հասցեներում և ամրացման ենթակա 4-րդ կարգի վթարային շենք Գ. Նժդեհի փողոցի հ. 56Ա հասցեում:









































