Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Լեհաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Կազիմիր Մեծ թագավորի արձանի բացման արարողությանը

Նոյեմբերի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցեց Վոլոմին համայնքի Ստրախուվկա բնակավայրում Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծի արձանի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառումն անցնում էր ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո՝ Լեհաստանի Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկայի քաղաքապետարանի կազմակերպմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ԼՀ Սեյմի փոխնախագահ (վիցեմարշալեկ) Ստանիսլավ Տիշկան, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարինը, Վարշավա-Պրահա թեմի առաջնորդ Ռումուլադ Կամինսկին, ԼՀ Նախագահի խորհրդական Թադեուշ Դեշկիևիչը, Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկա բնակավայրի ղեկավարները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանն ու Գագիկ Պետրոսյանը, Լեհաստանի հայ համայնքի գործիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Հուշարձանի բացման արարողությանը ԼՀ Նախագահի խորհրդական Թադեուշ Դեշկիևիչը ընթերցեց արարողության մասնակիցներին ուղղված Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի շնորհավորական ուղերձը։ Իր ուղերձում ԼՀ Նախագահը իր գնահատանքի խոսքերն էր հղել նաև Լեհաստանի հայ համայնքին` արժևորելով հայերի դերը Լեհաստանի պատմության ողջ ընթացքում:

Ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, նշեց, որ Լեհաստանի հայ համայնքին 650-տարի առաջ արտոնություններ շնորհած երևելի Կազիմիր Մեծ թագավորի արձանի տեղադրումը Լեհաստանի հայերի բացառիկ և յուրահատուկ շնորհակալության նշանն է` ուղղված Լեհաստանի թագավորին և բոլոր լեհերին` հայերի հանդեպ ցուցաբերած հարգանքի և ուշադրության համար: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին և լեհ ժողովրդին՝ դարեր շարունակ հայերին շնորհված բացառիկ արտոնությունների, ջերմ ընդունելության և եղբայրական հարգանքի համար, որոնք հայերը փոխհատուցել են` Լեհաստանին նվիրվածությամբ և հայրենասիրությամբ:

Արձանի բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Վոլոմին համայնքի ղեկավար Կազիմիերժ Ռակովսկին:
Այնուհետև, արձանի հիմքում տեղադրվեց պատմական օրը հավաստող արձանագրությունը: Վարշավա-Պրահայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ռումուալդ Կամինսկու կողմից իրականացվեց արձանի օծման արարողությունը:

Արձանի բացման արարողությանը հաջորդած պաշտոնական ընդունելությանը և մշակութային միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԼՀ Սեյմի փոխնախագահ (վիցեմարշալեկ) Ստանիսլավ Տիշկան, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարինը: Վերջինս ընթերցեց նաև ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևեսկու ուղերձը: Ելույթներով հանդես են եկավ նաև քաղաքապետ Պիոտեր Օժեխովսկին, արձանի բարեր Աշոտ Առաքելյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայկական «Մուսա Լեռ» և լեհական «SGGW» ժողովրդական երգի և պարի համույթները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում