Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Պտուղը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետևանքով. Տավուշում նորածնի սպանության կասկածանքով ձերբակալվել է տատը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է նորածնի մահվան պատճառը. ըստ փորձագետի՝ պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Մեկ անձ ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով:

Ինչպես հայտնեցին Քննչական կոմիտեից, 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 05:10-ին, Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ բուժօգնության է դիմել մարզի 1984թ. ծնված բնակչուհին: Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։

Նախնական տվյալներով՝ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ:

Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։

Քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ պտուղը եղել է կենդանածին, իգական սեռի, հասուն և կենսունակ և գտնվել զարգացման 36-38 շաբաթական շրջանում։

«Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»,- նշված է եզրակացության մեջ։ Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից: Վերջինս այսօր ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում