Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Չէ՞ որ մենք նույնպես երեխա ենք, աննորմալ և հիվանդ չենք. աշակերտուհու ելույթը ԱԺ-ում

Ազգային ժողովում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված հատուկ նիստի շրջանակում ներառական կրթության ամրապնդման հարցը բարձրաձայնեց Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սան Անի Ասատուրյանը, ում հետ հարցազրույց վարեց հատուկ մանկավարժ Քրիստինե Սարգսյանը:

Անին նախևառաջ ներկայացավ. «Ես Անի Ասատուրյանն եմ, 16 տարեկան: Սիրում եմ երգել՝ չնայած չունեմ ձայնային տվյալներ, սիրում են նաև ձիավարել»:

Ապա կրթահամալիրի սանը խոսեց մի դեպքի մասին, որը շատ էր նրան վիրավորել:

«Ես Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցն ավարտելուց հետո հայրիկիս հետ գնացի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային քոլեջ՝  գործերս տալու, սակայն երբ հասանք այնտեղ,  տնօրենի գլխավորությամբ մեզ ասացին, որ մենք ներառական  երեխա չենք ընդունում, հարմարավետ պայմաններ չունեն: Այդ բառերն ինձ շատ նեղացրին. ես կարող էի ծանոթի միջոցով հայտնվել ուսումնարանում, սակայն այդտեղ նույնիսկ ոտք դնել այլևս չէի ուզում: Ինձ վիրավորեց նրանց վերաբերմունքը, որով ուզում էին մի փոքր բարեհամբույր թվալ, սակայն ստացվեց լրիվ հակառակը»,- ասաց Անի Ասատուրյանը:

Հարցին, թե ինչ փոփոխություններ է նա ցանկանում տեսնել, Անին պատասխանեց.

«Նախևառաջ, պետք  է փոխվի ուսուցիչների վերաբերմունքը. չէ՞ որ մենք նույնպես երեխա ենք, աննորմալ և հիվանդ  չենք, չպետք  է մեզ տարանջատել: Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է վերահսկում իրականացնի ներառական կրթության ոլորտում՝ որակն ավելի շատ բարձրացնելու համար»,-ընդգծեց կրթահամալիրի սանը:

Հատուկ մանկավարժը խնդրեց հստակեցնել, թե ինչ է Անին հասկանում՝ ասելով վերահսկում իրականացնել: Նա պատասխանեց, որ ուսուցիչները պետք է գան նրան և մյուսներին հարցնեն՝ արդյոք  նրանք գո՞հ են  ուսուցչի աշխատանքից, թե ոչ:

Անին նշեց, որ ունի մի երազանք՝ դառնալ հատուկ մանկավարժ և դրանով ապացուցել, որ ինքը կարող է ավելին, քան իրեն տրվում է:

Նրան արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ասելով.

«Վստահ եմ՝ դու, փոքրիկ, կդառնաս հատուկ մանկավարժ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում