Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հայաստանի կառավարությունը կազգայնացնի ռուսական ձեռնարկությունները

Հայաստանի կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել «Օտարերկրյա ներդրումների» մասին օրենքում: Սակայն կոնկրետ հոդվածներում փոփոխություններ կատարելու փոխարեն, կառավարությունը նպատակահարմար է գտել ներկայացնել օրենքի նոր նախագիծ: Այս փոփոխությունը այն եզակի դեպքերից է, որի ընդունումը կարելի է միանշանակ ողջունել, եթե, իհարկե, օրենքը դրվի գործողության մեջ:

Այժմ գործող «Օտարերկրյա ներդրումների» մասին օրենքն ընդունվել է դեռևս 1994թ. հուլիսի 24-ին: Այս օրենքով օտարերկրյա ներդրողներին տրամադրվող այլ արտոնությունների հետ միաժամանակ, սահմանվում են նաև երաշխիքներ, որոնցով արգելվում է օտարերկրյա ներդրման ազգայնացումը: Խորհրդային Միության փլուզումից ընդամենը երեք տարի անց նման երաշխիքների տրամադրումը  անկախացած Հայաստանի համար չափազանց կարևոր էր: Խորհրդային Հայաստանը և ընդհանրապես Խորհրդային Միությունը մերժում էր արտադրական միջոցների մասնավոր սեփականության իրավունքը, և նման օրենքի ընդունումը պետք է երաշխավորեր, որ չի կարող վերադարձ լինել խորհրդային հանրային սեփականության համակարգին:

Օտարերկրյա ներդրումների մասին 23 տարի առաջ ընդունված օրենքի 7-րդ հոդվածը սահմանում էր երաշխիքներ ազգայնացումից և բռնագրավումից: Այդ հոդվածում ասվում էր. «Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն: Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլ է տրվում միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտակարգ դրության պայմաններում՝ դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ»:

Այս օրենքի ընդունումից հետո անցած 23 տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ օտարերկրյա ներդրողները կորցրել են իրենց սեփականությունը, երբ օտարերկրյա ներդրողին առանց դատարանի վճռի և առանց փոխհատուցման ունեզրկել են, այդ թվում և՝ սփյուռքահայերին: Մամուլը բազմաթիվ նման դեպքերի մասին է գրել, և նման օրենքի կամ հոդվածի առկայությունը չի օգնել որևէ մեկին պաշտպանելու իր սեփականության իրավունքը: Ունեզրկումը տեղի է ունեցել առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու և դատարանի վճռի: Բայց այս ամենը ընդամենը ունեցվածքը խլելու և ոչ թե ազգայնացման մասին է: Այս ընթացքում օտարերկրյա սեփականության ազգայնացման որևէ դեպք չի արձանագրվել: Թերևս, օրենքի անկատարության պատճառով:

Հիմա Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի ազատականացնել օտարերկրյա ներդրումների ազգայնացման հնարավորությունը: Առաջարկված նախագծի 10-րդ հոդվածում, որը կոչվում է Ներդրման ազգայնացման արգելքն ու փոխհատուցումը, ասվում է, որ ՀՀ-ում արգելվում է օտարերկրյա ներդրումների ազգայնացումը, հարկադիր օտարումը կամ անուղղակի առգրավումը: Չնայած դրան, հոդվածում նշվում են այն դեպքերը, երբ ազգայնացումը հնարավոր է: Մասնավորապես ազգայնացումը հնարավոր է հանրային շահերի հիմքով, ոչ խտրական հիմքով և օրենքով սահմանված կարգով իրականացվող դեպքերում: Ինչպես երևում է համեմատությունից, եթե գործող օրենքում ազգայնացումը հնարավոր էր միայն արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու դեպքում և դատարանի որոշմամբ, ապա առաջարկվող փոփոխությամբ ո՛չ արտակարգ դրության ռեժիմ է անհրաժեշտ, ո՛չ էլ դատարանի վճիռ: Անհրաժեշտ է, որ տվյալ օտարերկրյա ներդրման ազգայնացումը բխի հանրային շահերից:

Փորձենք հասկանալ, թե այս փոփոխությունը ինչպես կարող է գործել իրականության մեջ: Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան» համարվում է ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունը: Սա օտարերկրյա ներդրման տիպիկ օրինակ է, քանի որ «Գազպրոմ» ընկերությունը ներդրում է կատարել՝ գնելով Հայաստանի գազաբաշխման համակարգը: Արդյոք մեր հանրային շահը պահանջում է, որ այն ազգայնացվի: Սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ արձանագրված են այս ընկերության կողմից իրականացված չարաշահման բազմաթիվ դեպքեր: Միայն այն փաստը, որ Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ բնակչության խտությունը, նույնն է թե՝ գազի սպառողներինը բավական մեծ է, սահմանին գնված գազը սպառողին է հասնում գրեթե կրկնակի թանկ գնով: Մի՞թե բնակչության և արտադրական կարիքների համար ավելի էժան գազ ունենալը չի բխում մեր հանրային շահերից, կամ որքանով է մեր հանրային շահերից բխում «Գազպրոմի» հետ կնքված այն պայմանագիրը, որով Հայաստանը պարտավորվում է 30 տարի անընդմեջ ապահովել գազի կայուն սպառումը: Ցանկացած պահի Հայաստանի կառավարությունը կարող է «Գազպրոմ Արմենիայի» ազգայնացման մասին որոշում կայացնել՝ հղում անելով այս նոր օրենքին, ապացուցելով, որ ընկերության ազգայնացումը բխում է հանրային շահերից:

Նույն տրամաբանությամբ կարելի է ազգայնացնել Հայաստանի էլեկտրական ցանցերը, հեռահաղորդակցության ոլորտում ռուսական ներդրումներով գործող ընկերությունները, լեռնամետալուրգիայի ոլորտում գործող ձեռնարկությունները, մանավանդ, որ այդ ընկերությունների մի մասում արդեն հայտնաբերված չարաշահումները խոսում են այն մասին, որ դրանց գործունեությունը վնասում է մեր հանրային շահերին:

Մենք չենք պնդում, որ պետք է պարտադիր բոլոր ձեռնարկություններն ազգայնացվեն, բայց դրանցից կարևորների ազգայնացումը ուղղակի անհրաժեշտություն է: Թերևս, Հայաստանի կառավարությունը ևս հասկանում է այս անհրաժեշտությունը և օրենսդրական հիմքեր է ստեղծում այդ ազգայնացումն իրականացնելու համար:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում