Թունիսի վարչապետ Ալի Լարաեդը համաձայնել է հրաժարվել իր պաշտոնից, փոխանցում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքերով՝ ինքը դա կանի ընդդիմության հետ բանակցությունների ավարտից անմիջապես հետո և անկախ կառավարություն կձևավորի:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Թունիսում կրկին զանգվածային հակակառավարական ցույցեր են սկսվել: