Ավստրալիայում կայացել է միասեռ ամուսությունների օրինականացման հարցով հանրաքվե։ Քվեարկությունն անցկացվել է փոստով և շարունակվել 8 շաբաթ։ Դրան մասնակցել է 12.7 մլն մարդ՝ ընտրողների 79.5 տոկոսը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վիճակագրության ավստրալական բյուրոյի տվյալներով՝ հանրաքվեի մասնակիցների 61.6 տոկոսը հանդես է եկել հաջակցություն միասեռ ամուսնությունների օրինականացման։
Չնայած հանրաքվեն պարտավորեցնող ուժ չունի, սակայն քվեարկության արդյունքների հայտնի դառնալուց հետո Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը խոստացել է մինչ Սուրբ Ծնունդ համապատասխան փոփոխություններ մտցնել երկրի օրենսդրությունում։









































