Երբևէ աճուրդի դրված աշխարհի ամենամեծ ադամանդը վաճառվել է Ժնևում Christie’s աճուրդի տան կողմից 34 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։
«Գրիզոնիոյի արվեստը» անվանումով ադամանդի քաշը կազմում է 163.4 կարատ։ Այն ստացվել է 404 կարատանոց ալմաստից, որը գտնվել էր Անգոլայում 2016 թվականին։ Այդ հանքաքարը դարձել էր խոշորագույնն այդ երկրում արդյունահանվածներից և 27-րդը՝ ողջ աշխարհում։
Հանքաքարի վրա 3 շաբաթ շարունակ աշխատել են 14 ադամանդագործներ։
Լոտի արժեքը ռեկորդային է դարձել ադամանդների համար։











































