ԱՄՆ սրտաբանների ասոցիացիայի ամենամյա նիստի ընթացքում հրապարակվել է Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետների զեկույցը, որի համաձայն՝ շաբաթական մի քանի բաժակ սուրճի օգտագործումը 7%-ով նվազեցնում է ինֆարկտի ռիսկը, 8%-ով՝ կաթվածի: Այս մասին գրում է Life-ը:
Գիտնականները նշել են նաև, որ սուրճը չի վնասում օրգանիզմին, ընդհակառակը՝ սրտանոթային համակարգը պահում է թեթև տոնուսի մեջ և նպաստում է սրտի աշխատանքին: Հետազոտողների տվյալներով՝ սննդում յուղոտ մթերքների օգտագոծումը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:









































