Wednesday, 01 07 2026
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Երիտասարդներին ուսումից կտրելով արդարության խնդիր չես լուծի. Ռազմիկ Պետրոսյանը՝ Վիգեն Սարգսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, արդեն մի քանի օր է՝ ուսանողները դասադուլ են հայտարարել, բողոքում են ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման։ Ի՞նչ եք կարծում՝ այդ օրենքի նախագիծը ինչքանո՞վ է անհրաժեշտ։

– Ես միշտ կողմնակից եմ եղել, որ բանակում բոլորը ծառայեն, բայց երբեք կողմ չեմ եղել, որ դա լինի գիտության հաշվին։ Այսօր այնքան մարդ կա, որ զարտուղի ճանապարհներով խուսափում է ծառայությունից, թող նրանց տանեն։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ երիտասարդության պայքարն արդարացված է, ողջունում եմ։ Եթե երիտասարդությունն անտարբեր չի իր, իր երկրի ճակատագրի հանդեպ՝ ես միայն ուրախ եմ։

– Մեկնաբանություններ կան, որ ԶՈՒ-երում այժմ խնդիր կա, արտագաղթը հասցրել է երկիրն այն իրավիճակի, որ պաշտպանության նախարարի ներկայացրած այս օրենքի նախագիծը խիստ անհրաժեշտություն է։

– Բանակում խնդիր ունեն՝ թող ապօրինի ծառայությունից խուսափողների դեմ պայքարեն, ոչ թե գիտությամբ զբաղվող, այդ շնորհքն ունեցող, մեր երկրի ապագան ներկայացնող երեխաներին տանեն։ Այդ 100-200-ով խնդիր չի լուծվելու, այլ խնդիր է, որ այդ 100-200-ից բացի, օլիգարխների ու շատ մեծահարուստների երեխաներ խուսափում են ծառայությունից կամ գնում են բանակ հատուկ ծառայության մեջ լինում, այսինքն՝ համարյա տանը լինելու նման։ Անարդարության դեմ է պետք պայքարել։ Դրա փոխարեն կարելի է բանակի վիճակը լավացնել, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, ու ոչ ոք չխուսափի։ Մենք պայմանագրային շատ լավ ծառայություն ենք կարողանում կազմակերպել, այնպես որ՝ ոչ թե քանակի, այլ արդարության վերականգնման խնդիր կա։ Երիտասարդներին ուսումից կտրելով արդարության խնդիր չես լուծի, շատ ավելի խորքային պետք է նայել հարցին։

– Երբ Վիգեն Սարգսյանը նոր էր նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում, Դուք տեսակետ էիք հայտնել, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի «ներսի մարդ», ԶՈՒ-երին ծանոթ մեկը։ Պաշտոնավարման այս ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, փոխե՞լ եք Ձեր կարծիքը։

– Ես հանրապետությունում որոշ ժամանակ չեմ եղել, չեմ կարող ասել՝ իր պաշտոնավարման ընթացքում ինչ խնդիրներ են կոնկրետ ի հայտ եկել։ Բայց ես իմ խոսքին միշտ հավատարիմ եմ մնում, մանավանդ այսօր մենք պատերազմի մեջ ենք, երկիրը վտանգված է, ու ցանկալի կլինի, որ պաշտպանության նախարարը զինվորական լինի։ Անհրաժեշտ է, որ նա ոչ թե ներկայացնի իշխանությունների քաղաքականությունը, այլ տվյալ իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպի ու հասկանա՝ ինչ է անհրաժեշտ անել։ Հավատացեք՝ դա զինվորականը շատ ավելի լավ կանի, քան քաղաքական գործիչը։

– Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառումների մասին ի՞նչ կասեք, ըստ Ձեզ՝ արժանահավա՞տ տեղեկություններ են։

– Անկեղծ ասած, մանրամասն ծանոթ չեմ, չէի ցանկանա մեկնաբանել։

-Իսկ Սեյրան Օհանյանը դաշինքի հետ կապ պահպանո՞ւմ է։

-Այո՛, կապ կա, ուղղակի ես հանրապետությունում չէի, գալուց հետո էլ որոշակի առողջական խնդիրներ կային, անձամբ ես դեռ չեմ հանդիպել։

Լուսանկարը՝ zhoghovurd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում