Անծանոթների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և հասարակական վայրում սրտի կանգի դեպքում ողջ մնալու տղամարդկանց շանսերը շոշափելի բարձր են, քան կանանց մոտ։ Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցները, ովքեր վերլուծել են ավելի քան 19 հազար նմանօրինակ դեպքեր։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են EurekAlert պորտալում։

Հասարակական վայրում օգնություն ստանալու տղամարդկանց շանսերը կազմում են 45 տոկոս, իսկ կանանց պարագայում՝ 39 տոկոս։
Հետազոտողների կարծիքով՝ դրա մեղավորը տարբեր հոգեբանական պատնեշներն են։ Անծանոթ տղամարդուն արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում անելը ենթագիտակցորեն ավելի հեշտ է թվում, քան կնոջը։
Մասնագետները կարծում են, որ անհրաժեշտ է գտնել ավելի արդյունավետ միջոցներ՝ հանրությանը հասցնելու վերակենդանացնող միջոցառումների անցկացման կարևորությունը կարիքի մեջ գտնվող մարդուն՝ անկապ սեռից, տարիքից ու քաշից։








































