Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ ինքնուրույն չի վարում Twitter-ի իր օգտահաշիվը: Այս մասին նա ասել է Time-ին տված հարցազրույցում:
«Ես չեմ գրում Twitter-ում: Ես ինքս ինձ follow չեմ անում: Որովհետև դա անհամատեղելի է այն հեռավորության հետ, որն անհրաժեշտ է քեզ կառավարելու և ղեկավարելու համար: Նախագահ լինելու համար անհրաժեշտ է որոշակի հեռավորություն պահպանել իրադարձություններից»,- ասել է Հինգերորդ հանրապետության նախագահը:
Մակրոնի կարծիքով՝ նախագահը, որպես մեծ պատասխանատվություն կրող մարդ, պետք է վերստուգի տեղեկատվությունը և զերծ մնա ինքնակա որոշումներից:








































