Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Խարբերդցի ամուսինը երեխային դպրոց տանելու հարցով վեճի ժամանակ ծեծելով պատռել է կնոջ փայծաղը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Գերասիմ Մ.-ի գործի դատական քննությունը:

46-ամյա Գերասիմին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Գերասիմի կինն է: Նրանց ընտանիքում երեք անչափահաս երեխա է մեծանում:

Նույն՝ 112 հոդվածի 1-ին մասով Գերասիմը մեկ անգամ արդեն՝ 2013 թվականին, դատապարտվել է, ազատություն է դուրս եկել 2015 թվականին՝ պատիժն ամբողջությամբ կրած:

Ըստ ներկա մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 8-ին Գերասիմը Նոր Խարբերդում գտնվող իրենց տանը վիճել է կնոջ հետ, վիճաբանության ընթացքում մեկ անգամ աջ բռունցքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի, հետորովայնամզային տարածության արյունազեղման ձևով պատճառել է ծանր վնաս:

Դատարանում Գերասիմն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան կնոջն ասել է, թե ուզում է երեխային դպրոց տանել ու գնալ աշխատանքի:

Կինը պատասխանել է, թե երեխային ինքը կտանի դպրոց, իսկ Գերասիմը թող մնա տանն ու նորոգման գործերն անի:

Ամուսինները վիճել են երեխային դպրոց տանելու և տան նորոգման հարցերով:

Գերասիմը կանգնած դիրքից մեկ անգամ բռունցքով հարվածել է բազմոցին նստած կնոջ որովայնի ձախ մասին:

Հարվածի ժամանակ հյուրասենյակում են եղել նաև Գերասիմի մայրն ու անչափահաս դուստրը: Նրանք միջամտել են, Գերասիմը երեխային տարել է դպրոց ու տուն է վերադարձել՝ աշխատանքային շորերը վերցնելու և աշխատանքի գնալու՝ նա մասնավոր ներկարարական աշխատանքներ է կատարել:

Բայց տանը Գերասիմը տեսել է, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Նա դստերն ասել է, որ շտապօգնություն զանգի:

Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել են: Պարզվել է՝ կնոջ փայծաղը պատռվել է:

Գերասիմն ասել է, թե զղջում է, կնոջ հետ արդեն հաշտվել է, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող կինը հայտնել է, որ ամուսնու հարվածից հետո իր ինքնազգացողությունը վատացել է, ինքը մտածել է՝ ցավերը ստամոքսի խոցի պատճառով են: Բայց ցավերը գնալով ուժեղացել են: Երբ հիվանդանոց են տարել, ինքը ստել է, թե վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:

Տուժողը հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, ներել է նրան: Նա խնդրել է մեղմ վարվել ամուսնու հետ, քանի որ նա է իրենց ընտանիքի միակ կերակրողը:

Դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալին մեղսագրված արարքը, հաշվի է առել, որ Գերասիմի խնամքին են երեք անչափահաս երեխաները, որոնցից երկուսը մինչև 14 տարեկան են՝ 7 տարեկան որդին ու 2 տարեկան թոռը: Գերասիմի ավագ դուստրը… 16 տարեկան է:

Գերասիմի խնամքին են նաև վատառողջ կինը, թոշակառու ծնողները, վերջիններիս թոշակների հանրագումարը կազմում է 37 հազար դրամ…

Դատարանն արձանագրել է, որ դատաքննության ընթացքում հիվանդանոցում են հայտնվել Գերասիմի 16-ամյա դուստրն ու 68-ամյա մայրը՝ առաջինը՝ երիկամային ծանր հիվանդությամբ, երկրորդը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով…

Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքի կատարումից հետո Գերասիմը միջոցներ է ձեռնարկել կնոջ բժշկական օգնությունը կազմակերպելու համար՝ աղջկան հանձնարարել է զանգել շտապօգնություն, կնոջն ուղեկցել է հիվանդանոց, հոգացել է բուժօգնության հետ կապված ծախսերը: Նա տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դատարանն արձանագրել է նաև հանցագործության կատարման վտանգավոր ռեցիդիվ՝ Գերասիմ Մ.-ի կողմից՝ նա մեկ անգամ արդեն՝ 2013 թվականին, կատարել էր համասեռ հանցավոր արարք, որի համար դատապարվել ու պատիժ է կրել: Օրենքով, այս անգամ Գերասիմ Մ.-ի պատիժը չի կարող ավելի մեղմ լինել, քան 4 տարի 8 տարի ազատազրկումը:

Դատարանն արձանագրել է, որ այդպիսի պատժի նշանակումը «բացասական ազդեցություն կունենա ամբաստանյալի ընտանիքի անդամների կյանքի պայմանների վրա… Տուժողը դատարանին հղած դիմումի մեջ բառացի գրել է. «Մեր աշխատող ուժը իմ ամուսինն է, խնդրում եմ մեղմ վերաբերվել մեր նկատմամբ»… Դատարանը չի կարող անտեսել նաև Գերասիմ Մ.-ի արարքում ռեցիդիվի առկայությունը…»:

Դատարանը ամբաստանյալին ազատել է դատական ծախսերի հատուցումից՝ «քանի որ կոնկրետ դեպքում դատաբժշկական փորձաքննության՝ 8 հազար դրամ արժեքի գանձումը ամբաստանյալից կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա»:

Դատարանը Գերասիմ Մ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակել է տվյալ հոդվածի մասով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամանակով: Պատժի սկիզբը՝ Գերասիմ Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում