Հայտնի երգիչ Դիմա Բիլանն իր միկրոբլոգում երկրպագուներին պատմել է իր առողջական խնդիրների մասին, որոնք ունեցել է 2016 թ.: Երգիչը նշել է, որ հիմա իրեն հրաշալի է զգում:

2016 թ. գարնանը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, Բիլանը 5 ճողվածք ունի ողնաշարի հատվածում: Երգիչը պատմել է, որ սարսափելի ցավ է զգացել, սեղանի վրա տանջվել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ, որը մոտ մեկ ժամ է տևել: Այդ ժամանակ երգիչը շատ է նիհարել և հյուծվել, կշռել է 71 կգ:

Բիլանը մերսողների և բժիշկների օգնությամբ կարողացել է վերականգնել իր առողջությունը, հիմա ավելի լավ տեսք ունի: Նա մի քիչ քաշ է ավելացրել՝ 84 կգ է կշռում: Բիլանը երկրպագուներին վստահեցրել է, որ ներկայումս լավ վիճակում է:








































