Դերասան Դոմինիկ Բրաշիան մեղադրել է հայտնի հոլիվուդյան դերասան Չարլի Շինին «Լուկաս» ֆիլմի նկարահանման հրապարակում 13-ամյա դեռահասի բռնաբարության մեջ։ Շինն այդ ժամանակ եղել է 19 տարեկան, հայտնում է Daily Mail պարբերականը։
Ինչպես հաստատում է Բրաշիան, այդ մասին իրեն պատմել է տուժածն անձամբ։ Վերջինս հանդիսանում է դերասան Կորի Հեյմը, ով մահացել է 2010 թվականին։ «Լուկաս» ֆիլմի գլխավոր դերակատարի մոտ ընկեր, դերասան Կորի Ֆելդմանն այդ դեպքի մասին հիշատակել է իր գրքում, սակայն Շինի անունը չի նշել։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ չի սիրում Չարլի Շինին, քանի որ նա ուժեղ ազդել է իր ընկերներից մեկի վրա։
Հեյմի մտերիմների խոսքով՝ նա մնացած կյանքի ողջ ընթացքում փորձել է խելքի գալ այն բանից, ինչ տեղ է ունեցել նկարահանման հրապարակում։ Կորի Հեյմը մահացել է դեղորայքային գերդոզավորումից 38 տարեկանում։
Չարլի Շինը հերքում է մեղադրանքները։











































