«Վանաձոր- Քիմպրոմ» գործարանի մոտակայքում նոյեմբերի 8-ին ջրի խողովակ է պայթել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,փրկարարական ծառայության աշխատակիցները անմիջապես գնացել են դեպքի վայր:
«Փրկարարաների ուսումասիրության արդյունքում որևէ վտանգ չի հայտնաբերվել: Գործարանի աշխատակիցների ուժերով ջրի խողովակը վերանորոգվել է և ջրի արտահոսումը դադարեցվել »,- նշեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: