Բրիտանական աղբյուների համաձայն «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը դժգոհ լինելով գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի վարած տրանսֆերային քաղաքականությունից ուլտիմատում են ներկայացրել նրան: 2017 թվականին, ֆուտբոլիստների աշխատավարձերին ընդհանուր գումարն աճել է 13 տոկոսով և հիմա կազմում է տարեկան 235.5 միլիոն ֆունտ:
«Յունայթեդը» կանգնել է ֆինանսական դժվարությունների առջև և խնդիրը կարգավորելու համար ակումբի սեփականատերերը Մոուրինյոյից պահանջել են տրանսֆերի հանել մի քանի ֆուտբոլիստների: Հակառակ դեպքում պորտուգալացի մասնագետը կզրկվի ոչ միայն եկող տարի նոր խաղացողներ ձեռք բերելու հնարավորությունից, այլև օրակարգային կդառնա նրա պաշտոնակության հարցը:
Նույն աբյուրների համաձայն, տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, Մոուրինյոն կվաճառի պաշտպան Լյուկ Շոուին և կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին: Վերջինի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիկթաշը»:







































