Տարկետման իրավունքը հանելու դեմ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: ԵՊՀ-ի դիմացից ուսանողները երթով շարժվել են մի քանի բուհերի ուղղությամբ:
Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:









































