Չինաստանն ակնկալում է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որը կկառուցի պրակտիկ նշանակության տիեզերական արևային էլեկտրակայան։ Այս մասին ասել է Չինաստանի Տիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիայի գիտաշխատող Լի Մինը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Նրա խոսքով՝ Չինաստանի համապատասխան գերատեսչությունների աջակցությամբ արդեն անցկացվում է հետազոտություն՝ տիեզերքում արևային էլեկտրակայանի շինարարության ոլորտում։
Գիտնականը նշել է, որ պետք է մեծացնել հետազոտությունների ինտենսիվութունը։ Տիեզերական էլեկտրակայանի շինարարությունն իրենից ներկայացնում է բարդ տեխնիկական հանձնարարություն։








































