Ամերիկացի դերասան Քևին Սպեյսին ուղևորվել է Արիզոնա նահանգ՝ «սեքսուալ կախվածությունից» բուժվելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Բուժում անցնելու ընթացքում Սպեյսին կարող է զբաղվել ձիասպորտով, չինական մարտարվեստով, մեդիտացիայով ու յոգայով։

Կլինիկայում մեկ ամիս գտնվելը հոլիվուդյան աստղին կարժենա 36 հազար դոլար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին դերասան Էնթոնի Ռեփը հայտարարել էր, որ երբ ինքը 14 տարեկան է եղել, 25-ամյա Սպեյսին իր հանդեպ ոտնձգություններ է կատարել։ Դրանից հետո դերասանը խոստովանություն էր արել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ կապված։ Այնուհետև Սպեյսիին ոտնձգությունների մեջ էին մեղադրել «Խաղաթղթե տնակը» սերիալի նրա մի քանի գործընկերները։











































