Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ռուսաստան, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Հաղորդվում է, որ Էրդողանի այցը Մոսկվա տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։
Մոսկվա այցի շրջանակում Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ հանդիպման ընթացքում սպասվում է երկկողմ հարաբերությունների քննարկում։
Սպասվում է նաև սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերի քննարկում։ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։








































