Wednesday, 17 06 2026
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են

«Արդարությունն առանց ուժի՝ թուլություն է, ուժն առանց արդարության՝ բռնակալություն». «Երկիր ծիրանի»

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Մենք գիտակցում ենք, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` մենք գնահատում ենք հայկական արդի պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունը (կառավարվող ժողովրդավարություն հասկացության ներքո) ու համատարած կոռուպցիան (էնդեմիկ բնույթով և հասարակության բոլոր ոլորտների ներթափանցվածությամբ) հայ ազգի ու հայոց պետականության համար նույնքան վտանգավոր են,  որքան  արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը և աշխարհաքաղաքական գործարքները:

Մենք համոզված ենք, որ հայ ազգի բնականոն զարգացման անհրաժեշտ երաշխիքը ազգային, ժողովրդավար կառավարման կառուցակարգերի գործունեությունն է և հասանելի քաղաքացիական ու քաղաքական ազատությունները:

Մենք պարտադիր ենք համարում հանրային իշխանության ինստիտուտների անկախությունը միմյանցից, նրանց տարանջատման ու հավասարակշռման սկզբունքի անխափան աշխատանքը և գործունեության թափանցիկությունը:

Մենք գտնում ենք, որ անարդարությունը և դրա հետևանքով տեղի ունեցած հանցագործությունների դատապարտումը պարտադիր պայմանն են արդարության երաշխավորման համար:

Մենք դատապարտում ենք 1991 թվականից սկիզբ առած բռնակալական` ավտորիտար, վարչակարգը:

Մենք պահանջում ենք 1991 թվականից սկիզբ առած ավտորիտար վարչակարգի կողմից կատարված հանցագործություններին և դրանց հետևանքով հայ ազգին պատճառված վնասներին տալ քաղաքական և իրավական գնահատական:

Մենք անհրաժեշտ  և հրատապ ենք համարում հայկական պետականությունը բռնակալության` ավտորիտարիզմի ախտից զերծ պահելու ու ժողովրդավար համակարգի գործունեությունը երաշխավորելու համար  քաղաքական ու քաղաքացիական համաձայնության ներքո  կատարել մի շարք քայլեր հետևյալ ուղղություններով` անցկացնել գաղտնազերծում,  դատապարտել հանրային  իշխանության  բռնազավթումը, խոսքի ազատության  ապօրինի սահմանափակումը,  քաղաքական  ընդդիմախոսների  ապօրինի  հետապնդումը, այլակարծության  համար բռնության  ենթարկելը (ծեծ, ջարդ, խոշտանգումներ և սպանություններ),  հանրային և մասնավոր սեփականության ապօրինի  օտարումն ու ապօրինի հարստացումը:

Մենք անհրաժեշտ ենք համարում Գաղտնազերծման մասին օրենքի ընդունումը, որը կվերաբերի 1991 թվականից մինչ օրս  գործող վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքների ոտնահարման մեջ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել են և կապ են ունեցել (համագործակցել են) օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:

Մենք անհրաժեշտ ենք համարում մինչև օրինական գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ձևավորումն ու ազգային շահի հիման վրա ժողովրդավար, ազգային սահմանադրության ընդունումը, ընդունել հայկական պետականության քաղաքական կառուցվածքի վերաբերյալ սահմանադիր օրենքների համախումբը` Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին օրենք, Դատախազության մասին օրենք և այլն: Վերոնշյալ օրենքները պետք է հիմնված լինեն հետևալ սկզբունքերի վրա`

Աշխարհասփյուռ հայությունը ընտրական իրավունքի իրացման միջոցով մասնակցում է  Հայկական պետականության քաղաքական կյանքին (ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ բնակվում:

Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասարապես օգտվում են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությանը ընտրելու և այս մարմիններում  ընտրվելու  իրավունքից:

Արտասահմանում բնակվող (երկրներ, քաղաքներ և տարածաշրջաններ) յուրաքանչյուր 100 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ունենա իր պատգամավորը հայոց խորհրդարանում:

 

 

Ընտրական տեղամասերի առկայությունը պետք է ապահովված լինի արտասահմանում ապրող կամ  ժամանակավոր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Հայկական ներկայիս պետականության ամբողջ տարածքը` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր, պետք է լինի մեկ ընտրական տարածք:

Ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական ընտրական կարգով: Ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը պետք սահմավի 2,5 %:

Խորհրդարանական կուսակցությունները պետք է պարտադիր ստանան համապատասխան պետական և կայուն ֆինանսավորում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրությունների կազմակերպման ու անցկացման բոլոր օղակները պետք է հավասարապես ներկայացված լինեն քաղաքական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներից:

Մարդու իրավունքների պաշտպանը և գլխավոր դատախազը պետք է առաջադրվեն համատեղ քաղաքական ու    քաղաքացիական հատվածների նախաձեռնությամբ  և ընտրվեն խորհրդարանի   կողմից մրցակցային սկզբունքով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում