Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան թատրոնը լուրջ ճգնաժամ է ապրում։ Քննարկվում է դրա լուծարման հեռանկարը։ Այստեղ նորություն են դառնում ոչ թե վառ պրեմիերաները, այլ սկանդալները։ Հանդիսատեսը փախչում է խորտակվող նավից։ Ներկայացումներն անցկացվում են գրեթե դատարկ դահլիճում։ Այս մասին հայտնում է culturavrn.ru պորտալը։

Թատրոնի նախագահի անձնական կյանքում առկա խնդիրները, նրա առողջական վիճակը կործանում են թատրոնը շինություն քանդող ծանր գնդից արագ։ Ֆիզիկապես շենքն անվնաս է, սակայն ներսից այն անկում է ապրում։

38-ամյա կնոջից 82-ամյա Ջիգարխանյանի աղմկալի ամուսնալուծությունը վիթխարի հեղինակային վնաս է հասցրել թատրոնին։ Ապակողմնորոշված վիճակում են նաև դերասանները։








































