Արտաշատում քաղաքապերի ընտրություններն այսօր անցնում էին շատ պասիվ վիճակում։ Մարդկանց ակտիվություն առանձնապես չէր նկատվում։ Տեղամասերից մեկի մոտ մարդիկ երևացին, երբ քվեարկելու եկավ ընտրությունների միակ մասնակի , ՀՀԿ թեկնածու Կարեն Բենիամինյանը։ Նա ընտանիքով քվեարկելուց հետո շատ արագ փորձում էր հեռանալ տեղամասից` հրելով ու խուսափելով լրագրողներից ու նրանց հարցերից։
Նա միայն նշեց, որ քվեարկել է հանուն քաղաքի բարգավաճման և շարունակելու է աշխատել դրա համար։
Ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է չեզոքացնելու Աբրահանյանների ազդեցությունը Արտաշատից, Բենիամինյանը նշեց, որ այդպիսի խնդիր չունի։
Առավել մանրամասն` տեսանյութում։









































