Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ֆիգուրը հրկիզել են Անգլիայի Արևելյան Սուսեքս կոմսության Լյուիս քաղաքում՝ Վառոդային դավադրության տարելիցի առիթով միջոցառման ժամանակ (1605 թվականի Վառոդային դավադրությունն իրենից ներկայացնում է մի խումբ անգլիացի կաթոլիկների փորձ՝ սպանելու թագավոր Ջեյմս I-ին, ով համակրանք էր տածում բողոքականների նկատմամբ)։ Փողոցներ էին դուրս եկել ջահերով հազարավոր մարդիկ, հայտնում է The Sun-ը։
Կրակին են մատնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և հրթիռի ինստալյացիան չկիսող ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի մերկ առաջնորդներ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի ֆիգուրները։














































