«Թուրքական հոսք» գազատարի առաջին խողովակաշարը շաբաթ օրը մուտք է գործել Թուրքիայի տնտեսական սահման՝ տեղեկացնում է trend.az-ը:
Աշխարհի մեծագույն Pioneering Spirit խողովակադիր շինարարական նավն այդ իրադարձությունը նշել է՝ ծովում ռուսական և թուրքական դրոշներով խողովակաշարեր տեղադրելով՝ ի նշան Թուրքիայի տնտեսական սահմանագոտու հատման:
Սահմանահատումը նշանավորում է նաև ռուսական տնտեսական սահմանագոտում ծովային երկու խողովակաշարերի շինարարության ավարտը: Ընդհանուր հաշվով 448 կմ խողովակ է տեղադրվել: Շինարարությունը ընթանում է ծրագրին համապատասխան: Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարումը կմեկնարկի 2019թ. դեկտեմբերին:











































