Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի 2:2 է խաղացել Մոսկվայի «Դինամոյի» հետ: Դաշտի տերերին պարտությունից փրկել է 91-րդ րոպեին Բալաշիցի խփած գնդակը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պահեստայինների շարքում է եղել և ասպարեզ դուրս չի եկել, իսկ Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով ընդհանրապես հայտավորված չի եղել խաղին:
Ուրալը 24 միավորով 4-րդ հորզոնականում է:







































