2011թ. հունիսի 1-ից Կարեն Զաքարյանը նշանակվել է որպես «Nasdaq OMX Արմենիա»-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին ասվում է «Nasdaq OMX Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում։
2002 թվականից սկսած Կարեն Զաքարյանը զբաղեցրել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Բորսայի վերակազմակերպման և Nasdaq OMX -ի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո Զաքարյանը վերանշանակվել է Բորսայի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում` միաժամանակ ղեկավարելով Բորսայական ծառայությունների և Բիզնեսի զարգացման դեպարտամենտների աշխատանքները: