Արմեն Ջիգարխանյանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը կոչ է արել «փրկել» դերասանին: НСН-ի հաղորդմամբ՝ Մազուրն ասել է, որ դերասանը հայտնվել է օտար մարդկանց ձեռքում:

Նա նաև քննադատել է հիվանդանոցը, որտեղ ավելի վաղ պառկած է եղել Ջիգարխանյանը:
Մազուրը հանրությանն է դիմել դերասանի ընտանիքի անունից՝ խնդրելով օգնել և արժանի մարդուն արժանի բուժման ուղարկել:










































