Friday, 26 04 2024
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

ԼՂ հարցում միջազգային հանրությունը լավատեսություն է «ներարկում». Դավիթ Բաբայան

«Կարծում եմ, այս լավատեսությունն անեսթեզիոլոգիական բնույթ ունի, որովհետև միջազգային հանրությունը պարբերաբար այսպիսի «ներարկումներ» է անում, որպեսզի ստատուս քվոյի պահպանման գործընթացի հիմքը դնեն, որն այս պահի դրությամբ լավագույն տարբերակն է, քանզի, չեմ կարծում, թե կողմերի միջև առաջիկա մեկ ամսում կամ մեկ տարում արմատական փոփոխություններ տեղի ունենան, և նրանք գան ընդհանուր հայտարարի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կողմից հնչող լավատեսական հայտարարությունների մասին՝ կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով՝ վերջին շրջանում շատ հետաքրքիր հռետորաբանության ենք ականատես լինում, բավական լավատեսական հայտարարություններ են հնչում, Ադրբեջանն է արդեն խոսում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա` շարունակելով, սակայն, խախտել հրադադարի ռեժիմը, զուգահեռ նաև պատերազմական հայտարարություններ կատարելով և շեշտելով, թե չի տեսնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս: Ըստ Բաբայանի՝ այս ամենը պարզապես Կազանից առաջ սկսված աժիոտաժ է, որը միշտ էլ լինում է նման հանդիպումներից առաջ. «Կազանից հետո էլ քննարկելու են, թե ինչու այդ սպասելիքները իրականություն չդարձան, և այսպես շարունակվելու է անընդհատ: Նույնը տեղի ունեցավ Ռամբույեի ժամանակ: Խնդիրն այն է, որ հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի կարծիքներն են տարբեր»:

Բաբայանի գնահատմամբ՝ հիմնարար սկզբունքների՝ անվտանգություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային անվտանգություն, խաղաղ կարգավորում, սկզբունքներ են, որոնց շուրջ բոլորն էլ կպայմանավորվեն, այլ բան է, թե կողմերը ինչպես են մեկնաբանում և ինչպես են հասկանում այդ սկզբունքները:
«Մենք էլ ենք ընդունում տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց այստեղ կա տարբերություններ կիրառման մեխանիզմների միջև՝ մեզ համար անընդունելի է վերադարձը 1988 թ. տարածքային կարգավիճակին, Ադրբեջանի համար էլ դա է ընդունելի»:

Բաբայանն այս շրջանի ակտիվացումը մի փոքր պոռթկում անվանեց և ընդգծեց, որ դրան հաջորդելու են ամառային արձակուրդները, այնուհետև 2012 թ. կլինի ներքաղաքական ընտրությունների տարի, և այս լավատեսությամբ պետք է պարզապես գործընթացի դինամիկան պահպանել. «Կարծում եմ, Կազանն էֆեկտիվորեն այդ գործը կկատարի»:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ ներկայումս որևէ հիմք չկա ենթադրելու, թե համաձայնություն կլինի, քանզի նախ ձևաչափն է խախտված, և Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, երկրորդ՝ Ադրբեջանն այնպիսի պահանջներ է դնում, որոնք անհնար է կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում