Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հաճախ մարդիկ պատկերացում չունեն՝ ինչի մասին է խոսքը. Արա Բաբլոյանը՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:

Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը, մասնավորապես ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում, կոռուպցիայի դեմ պայքարում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԽ-ի և ԵՄ-ի կողմից աջակցության «Համագործակցություն լավ կառավարման համար» համատեղ ծրագրի առաջին փուլի ավարտի արդյունքում Հայաստանում իրագործվել է չորս ազգային ծրագիր՝ արձանագրելով մեր երկրի պատրաստակամությունը կյանքի կոչելու նախատեսված ձեռնարկները:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ուղիով՝ հստակ տարբերվելով տարածաշրջանի մի շարք երկրներից, ձգտելով իշխանության ապակենտրոնացման և անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պատրաստ է բաց ու անկաշկանդ համագործակցել աշխարհի տարբեր երկրների հետ:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քննարկվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ կարևորելով օրինագծի մասին հանրության իրազեկվածությունը, քանի որ հաճախ մարդիկ լիարժեք պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը:

Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ: Տիկին Սամարջիչ-Մարկովիչը համաձայնել է ՀՀ ԱԺ նախագահի այն կարծիքին, թե Հայաստանն իրոք տարբերվում է տարածաշրջանի մի շարք երկրներից՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում զգալի առաջընթաց գրանցելով ու տպավորելով եվրոպացի գործընկերներին:

Ընդգծելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի կարևորությունը՝ տիկին Սամարջիչ-Մարկովիչը հույս է հայտնել, որ այն կընդունվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ երկրներում և Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, բռնությունների կանխարգելմանը վերաբերող հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում