Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Doing Business-ում երկրներ կան, որ ցուցանիշով մեզնից ետ են, բայց կյանքի որակով մեզնից առաջ են։ Դա կատաստրոֆա՞ է։ Ոչ։
Ինչո՞ւ ենք մենք կոնկրետ թիվ դրել՝ որպեսզի պարտավորվածություն զգանք։ Վաղը կամ մյուս օրը եթե այդ թվին չհասնենք, դուրս կգանք և հանրությանը կասենք, թե ինչն էր պատճառը։ Եթե այդ թվին չհասնենք, բայց դուք բոլորդ զգաք, որ մենք ավելի զարգացող, ավելի կյանքը լավացող երկրում ենք ապրում, կարծում եմ, մեզ շատ չեք քննադատի, որ մենք N-րդը չենք, այլ N+1-րդն ենք։
Դա զուտ «թիմը ձգելու», «տոնուսի մեջ պահելու» համար է», – պատասխանեց Կարեն Կարապետյանը։











































