Ես ռուսամետ եմ, թե արևմտամետ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է՝ ես հայամետ եմ: Նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ երկրի համար կարևոր է և եվրասիական ինտեգրացիան, և Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Կառավարության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են ինչպես Ռուսաստանի, Իրանի, այնպես էլ արևմտյան երկրների դեսպանների ու քաղաքական գործիչների հետ:








































