Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Սերժ Սարգսյանը վերցրե՞ց ակումբը. Միլիարդը՝ ներիշխանական զամբյուղում

 

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարելու է 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին, որ իրականացնելու են Հայաստանում: Այդ մասին Ռուսաստանի «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Այստեղ ուշագրավ է ոչ միայն մեկ միլիարդ թիվը, այլ նաև, ըստ էության, այն, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամ է անդրադառնում Հայաստանի ներդրողների ակումբին, որը ստեղծվեց մարտի 24-ին՝ նախընտրական շրջանում: Այն ստեղծեցին Կարեն Կարապետյանն ու 30 ռուսաստանահայ գործարարները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը կարծես թե ցուցադրաբար չէր նկատում այդ ակումբը, և ավելին՝ որոշ ժամանակ անց Սարգսյանի նախաձեռնությամբ լուծարվեց Համահայկական բանկը, որը նրա 2008 թվականի հռչակած, այսպես ասած, մեգածրագրերից էր, և դրա փոխարեն ստեղծվում է համահայկական ներդրումային հիմնադրամ: Այդ հիմնադրամը, ըստ էության, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, պատասխան հիմնադրամն էր Հայաստանի ներդրողների ակումբին, այլապես լիովին անհասկանալի է երկու ներդրումային դե ֆակտո միավորումների գոյությունը, եթե հատկապես նկատի առնենք այն, որ ներդրումային հիմնական աղբյուրը Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին մնացել է ռուսաստանահայ բիզնեսը: Սա, իհարկե, ունի իր բացատրությունները, սակայն տվյալ պարագայում դա առանձին և այլ խոսակցության առարկա է:

Այդպիսով, Սերժ Սարգսյանն, ըստ էության, առաջին անգամ անդրադառնում է Հայաստանի ներդրողների ակումբին և խոսում ներդրումային կոնկրետ թվի մասին, որն է մեկ միլիարդ դոլար: Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ թիվը որոշակիորեն ավելի է, քան այն, ինչ հայտարարել է Կարեն Կարապետյանը՝ 850 միլիոն դոլար: Ընդ որում՝ Կարապետյանն այդ թիվը հայտարարել էր ամենևին ոչ միայն Հայաստանի ներդրողների ակումբին հղումով: Դրա մեջ ներառվում են նաև բյուջետային ներդրումները, հանքարդյունաբերության ոլորտում «Լիդիան» ընկերության ներդրումները և այլն, որոնք կապ չունեն Հայաստանի ներդրողների ակումբի հետ: Հետևաբար՝ առաջանում է հետաքրքիր իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի ակումբի անունից անում է հայտարարություն և շատ կոնկրետ թվով:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք Սարգսյանն, այսպես ասած, վերցրել է այդ ակումբը: Ըստ երևույթին, որոշակի հարցերի պատասխան կարող է լինել այսօր Կարեն Կարապետյանի ասուլիսը: Ընդ որում՝ դա ինքնին հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Կարապետյանի ասուլիսը հաջորդում է Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ավելի շուտ հարցազրույցներին՝ «ՌԻԱ Նովոստի»-ին և «Վեստի»-ին: Առանձնահատուկն այստեղ այն է, որ Սարգսյանի երկու այդ հարցազրույցները նախորդում են նոյեմբերի կեսին նրա Մոսկվա այցին և ամենաէականը թերևս՝ երկուսն էլ ընդգծված և նույնիսկ աննախադեպ ընդգծվածությամբ տնտեսական թեմաների վերաբերյալ հարցազրույց են, որը բնորոշ է ավելի շուտ, թերևս, վարչապետի, քան նախագահի: Ըստ երևույթին, հենց այդ հանգամանքն է Կարեն Կարապետյանին ստիպել հանդես գալ «պատասխան» մամուլի ասուլիսով, որը գուցե քիչ թե շատ հնարավորություն կտա պատկերացնել, թե ինչ փուլում է ներկայումս ներիշխանական խաղը, և որքանով է դրանում շոշափվում, իսկ որքանով է տրորվում հանրային ու պետական շահը:

Այն պայմաններում, երբ Հայաստանի շուրջ խաղը ստանում է չափազանց արագ և դինամիկ բնույթ, և միայն վերջին օրերին մենք ականատես ենք լինում երկու եռակողմ ռեգիոնալ ֆորմատի դրսևորման, որոնք, իհարկե, Հայաստանի համար ամենևին ապոկալիպտիկ նշանակություն չունեն, սակայն, մյուս կողմից, որոնք իրենց դինամիկայով ցույց են տալիս Հայաստանի դանդաղությունը՝ տալով այդ կապակցությամբ մտորելու տեղիք:  Ընդ որում՝ ոչ միայն դանդաղության, այլ նաև ընթացքի ուղղության մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում